Հոդված 92. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին հարցի քննարկման կարգը
Հոդված 92. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին հարցի քննարկման կարգը
1. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:
2. Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:
3. Սահմանադրության 81-րդ հոդվածի վերջին մասին համապատասխան՝ Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը:
4. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովին ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ քննարկվում և ընդունվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-111-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-111-Ն)
7. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
8. (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-111-Ն)
(92-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)