Հոդված 32. Խորհրդարանական լսումները
Հոդված 32. Խորհրդարանական լսումները
1. Հանձնաժողովները կարող են որոշում ընդունել խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին՝ տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:
2. Լսումների օրը, ժամը և անցկացման վայրը, ինչպես նաև զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Լսումների անցկացման օրը չպետք է լինի ուրբաթ օրը կամ համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:
3. Լսումների կազմակերպման մասին տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:
4. Լսումներն անցկացվում են դրանք կազմակերպող հանձնաժողովների կողմից հաստատված ընթացակարգով:
5. Լսումները վարում են դրանք կազմակերպող հանձնաժողովի նախագահները կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրանց տեղակալները կամ համապատասխան անձինք։