Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-08-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 96. Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման քննարկման կարգը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 96. Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման քննարկման կարգը

1. Սահմանադրության 59-րդ հոդվածին համապատասխան՝ Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին առաջարկ:

2. Հարցի քննարկումն սկսվում է Կառավարության ներկայացուցչի՝ մինչև 20 րոպե տևողությամբ զեկուցումով, որից հետո մինչև 10-ական րոպե տևողությամբ կարող են ելույթ ունենալ խմբակցությունների և պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

3. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ հարցի քննարկման հիմքերը բացակայում են, կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

4. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(96-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։