Հոդված 96. Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման քննարկման կարգը
Հոդված 96. Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման քննարկման կարգը
1. Սահմանադրության 59-րդ հոդվածին համապատասխան՝ Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին առաջարկ:
2. Հարցի քննարկումն սկսվում է Կառավարության ներկայացուցչի՝ մինչև 20 րոպե տևողությամբ զեկուցումով, որից հետո մինչև 10-ական րոպե տևողությամբ կարող են ելույթ ունենալ խմբակցությունների և պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ: Որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
3. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ հարցի քննարկման հիմքերը բացակայում են, կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:
4. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: