Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-04-14-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը

1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ օրերը՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի «բ», «դ», «ը» և «թ» ենթակետերով սահմանված հանձնաժողովների նիստերը` ժամը 11-ին, իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «գ», «ե», «զ», «է», «ժ», ժա» և «ժբ» ենթակետերով սահմանված հանձնաժողովների նիստերը` ժամը 13-ին:

2. Ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի սահմանած օրերին, բայց ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:

3. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում:

Ազգային ժողովի նիստի ընթացքում արգելվում է հանձնաժողովի նիստի գումարումը:

4. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է հանձնաժողովին որպես գլխադասային վերապահված՝ շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված օրենքների և որոշումների նախագծերից, հանձնաժողովի իրավասությանը վերաբերող` հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից:

(27-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, 26.05.08 ՀՕ-60-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։