Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-04-14-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 43. Դռնբաց և դռնփակ նիստերը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 43. Դռնբաց և դռնփակ նիստերը

1. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են:

2. Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

3. Դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է օրենքով:

4. Դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է։

5. Դռնփակ նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել և օգտագործել ֆոտոտեխնիկա, կինոտեխնիկա և տեսատեխնիկա, ռադիոկապի և հեռախոսակապի, ինչպես նաև ձայնագրման և տեղեկատվության մշակման միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

6. Դռնփակ նիստի սղագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:

7. Դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, իրավունք ունեն ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական և լիազորած ներկայացուցիչները, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, սահմանադրական դատարանի նախագահը, Կառավարության անդամները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ Գլխավոր դատախազ), Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահը, Աշխատակազմի ղեկավարը և նրա կողմից սահմանված ցանկով նիստի սպասարկումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաև նիստը վարողի հրավիրած անձինք:

8. Դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 7-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել նաև Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները, Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով նիստի լուսաբանումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաև նիստը վարողի և քննարկվող հարցի գլխադասային հանձնաժողովի հրավիրած անձինք:

9. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական և լիազորած ներկայացուցիչների, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, Կառավարության անդամների, Վերահսկիչ պալատի նախագահի և հրավիրված անձանց համար Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացվում են հատուկ տեղեր:

10. Նիստի ժամանակ դահլիճում կարող են բաժանվել միայն օրակարգում ընդգրկված հարցերի նախագծերը և դրանց հետ ներկայացված փաստաթղթերը:

11. Նիստի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային և կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

(43-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։