Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 33. Պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին
Հոդված 33. Պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին
1. Հանձնաժողովի անդամը նիստին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ է պահում հանձնաժողովի նախագահին:
2. Հերթական նստաշրջանի ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից պատգամավորների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին նիստում: