Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-31-ից մինչև 2012-10-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-10-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 8. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը

գործել է մինչև 2012-10-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը

1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է, որտեղ նրան հատկացվում է կահավորված, տեխնիկական (այդ թվում՝ համակարգիչ) և կապի (այդ թվում՝ ինտերնետային) միջոցներով հագեցված աշխատատեղ, ինչպես նաև խոսափողով ու անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

2. Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաև պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ ժամանակահատվածը: Հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ:

3. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովի նախագահի և պատգամավորի վարձատրությունը սահմանվում է օրենքով:

4. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորին վճարվում են գործուղման ծախսեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պատգամավորներին միաժամանակ տրվում է ամենամյա արձակուրդ՝ 36 աշխատանքային օր տևողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, իսկ 24-ը՝ ամռանը:

6. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

7. (Մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-111-Ն)

8. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունվում է աշխատանքի:

9. (Մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-111-Ն)

(8-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։