Գլուխ 10 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 86. Բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը
Հոդված 86. Բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը
1. (1-ին մասն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-12-Ն):
2. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, Կառավարությունն Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում բյուջեի կատարման ընթացքի մասին:
3. Մինչև Ազգային ժողովի նիստում հերթական բյուջետային տարվա բյուջեի հաստատումն Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ տարվան նախորդող տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
(86-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-12-Ն)