Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 33. Պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին և խորհրդարանական լսումներին
Հոդված 33. Պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին և խորհրդարանական լսումներին
(վերնագիրը լրաց. 13.09.12 ՀՕ-174-Ն)
1. Հանձնաժողովի անդամը նիստերին և խորհրդարանական լսումներին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ է պահում հանձնաժողովի նախագահին:
2. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից և հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստում:
(33-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 13.09.12 ՀՕ-174-Ն)