Հոդված 86. Բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը
Հոդված 86. Բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը
1. (մասն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-12-Ն):
2. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, Կառավարությունն Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում (նաև էլեկտրոնային տարբերակով) բյուջեի կատարման ընթացքի մասին:
2.1. Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն իր նիստում քննարկում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը: Հանձնաժողովի նիստում քննարկումներն իրականացվում են հետևյալ ընթացակարգով.
ա) հիմնական զեկուցողի ելույթը.
բ) հարցեր հիմնական զեկուցողին.
գ) հարակից զեկուցողի ելույթը.
դ) հարցեր հարակից զեկուցողին.
ե) մտքերի փոխանակություն:
Քննարկումներն ավարտվում են հարակից և հիմնական զեկուցողների եզրափակիչ ելույթներով:
3. Մինչև Ազգային ժողովի նիստում հերթական բյուջետային տարվա բյուջեի հաստատումն Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ տարվան նախորդող տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
(86-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-12-Ն, լրաց. 25.03.15 ՀՕ-17-Ն)