Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 11. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2016-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 11. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նոր նմուշի նույնականացման քարտ տրամադրելու համար տվյալների հավաքման, տվյալների էլեկտրոնային պահոցի տեխնիկական և ծրագրային ապահովման, նույնականացման քարտերի արտադրության և ընտրողների գրանցման համար տեխնիկական սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովման ձեռքբերման համար համապատասխան ֆինանսական միջոցների առկայության և սույն օրենքով սահմանված գործընթացները մեկնարկելու մասին որոշում ընդունելուն հաջորդող օրվանից:

2. Մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումը չընդունվելու դեպքում սույն օրենքը չեղյալ է ճանաչվում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2016 թ. հուլիսի 12

Երևան

ՀՕ-120-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։