Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործել է մինչև 2016-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք`

1) սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ընդգրկվելու ընտրողների ցուցակում և հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում և սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ընդգրկվելու ընտրողների ցուցակում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում.

3) Հայաստանի Հանրապետություն են վերադարձել քվեարկության օրվան նախորդող 10 օրվա ընթացքում և (կամ) չունեն նույնականացման քարտ կամ չեն գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար:

Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք, որում սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում նշում է անձին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու հիմքերը:

Տեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ենթակա` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։