Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 8. Օրենսգրքի 50-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2016-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենսգրքի 50-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 50. Քվեարկությանը մասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալը, քվեարկության արդյունքների վերահաշվարկը».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ առաջին պարբերությունով.

«1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն, կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Դիմումը կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով, որը պետք է պարունակի դիմումատուի վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տվյալները և այն ընտրական տեղամասերի համարները, որոնց վերաբերյալ հայցվում է տեղեկատվությունը: Դիմումի հետ պետք է ներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ: Տարածքային ընտրական հանձնաժողովը մինչև քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 12.00-ն վերադարձնում է կրիչը, որի վրա զետեղվում են դիմումում նշված ընտրական տեղամասերում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարները համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկատվությունը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցման ժամանակ չի հաջողվել ճանաչել մատնահետքը, և գրանցումն իրականացվել է միայն անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:».

3) 5-րդ մասը «վերահաշվարկի» բառից առաջ լրացնել «քվեարկությանը մասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ և» բառերով.

4) 16-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է քվեարկությանը մասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ դիմումով տեղեկատվության տրամադրումը և հայցվող տեղեկատվությունը չի տրամադրում, եթե դիմումը ներկայացվել է սույն հոդվածի դրույթների խախտումով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։