Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածում`

գործել է մինչև 2016-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված, ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ (այսուհետ՝ նույնականացման քարտ) ունենալու հանգամանքից:».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նույնականացման քարտ չունեցող և նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Քաղաքացին համարվում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ:».

3) 4-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են միայն այն ընտրողները, որոնք ունեն նույնականացման քարտ կամ գրանցվել են նույնականացման քարտ ստանալու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։