Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2016-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում՝

1) Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընդգրկվում են նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու համար գրանցված՝ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները.

2) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընդգրկվում են նույնականացման քարտ ունեցող, նույնականացման քարտ ստանալու համար գրանցված քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող և սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընտրելու իրավունք ունեցող անձինք:».

2) 3-րդ մասի առաջին նախադասության «Ազգային ժողովի ընտրությունների դեպքում» բառերը փոխարինել «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկված՝» բառերով.

3) 4-րդ մասի առաջին նախադասության «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ» բառերը փոխարինել «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկված» բառերով.

4) 5-րդ մասի երկրորդ նախադասության «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Եթե քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ գրանցվել է նույնականացման քարտ ստանալու համար, ապա լիազոր մարմինը» բառերով.

5) 6-րդ մասի առաջին նախադասության «կազմում է քվեարկության օրն» բառերը փոխարինել «կազմում է ընտրողների ցուցակում ընդգրկված՝ քվեարկության օրն» բառերով.

6) 7-րդ մասի երկրորդ պարբերության «ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին» բառերը փոխարինել «ստացիոնար բուժման մեջ գտնվող և ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողներին» բառերով.

7) 8-րդ մասը «ընտրողների ցուցակում» բառերից հետո լրացնել «՝ անկախ նույնականացման քարտ ունենալու հանգամանքից» բառերով.

8) 11-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողներն ընդգրկվում են ընտրողների ցուցակում՝ անկախ նույնականացման քարտ ունենալու հանգամանքից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։