Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-05-18-ից մինչև 2018-01-27։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 31. Խորհրդի նիստերի անցկացման կարգը

գործել է մինչև 2018-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 31. Խորհրդի նիստերի անցկացման կարգը

1. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և այն նախագահում է Ազգային ժողովի նախագահը կամ նրան փոխարինող տեղակալը:

2. Խորհրդի հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Խորհրդի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ Խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով:

4. Խորհրդի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու, ինչպես նաև զեկուցողին հարցեր տալու կամ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն Խորհրդի անդամները: Խորհրդի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ Խորհրդի որոշմամբ:

5. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Խորհրդի անդամը կարող է քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։