Գլուխ 2 · ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
Հոդված 12. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված, համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկն ամիսը մեկ հրապարակում է ազգային մարմինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկում նշվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգը, արտադրանքի կամ ծառայությունների անվանումը և արտաքին տնտեսական գործունեության ծածկագիրը: