Հոդված 7. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 7. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Համապատասխանության գնահատման նպատակներն են`
1) մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ու իրավաբանական անձանց և պետական գույքի անվտանգության ապահովումը.
2) կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության, կենդանական և բուսական աշխարհի պահպանությունը` ձեռնարկատիրական և արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից.
3) արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ սպառողների վստահության ապահովումը և թյուրիմացության մեջ նրանց գցող գործոնների կանխումը.
4) հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացումը.
5) ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի տեխնիկական խոչընդոտների վերացումը, ինչպես նաև միջազգային տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության և միջազգային առևտրում մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
6) համապատասխանության հավաստման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության ապահովումը.
7) սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների գործունեության արդյունքների միջազգային փոխճանաչման համար պայմանների ստեղծումը.
8) համապատասխանության գնահատման ընթացակարգերի ներդաշնակումը միջազգային համապատասխանության գնահատման համակարգերի ընթացակարգերին, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների բացառումը: