Գլուխ 2 · ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
Հոդված 9. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
Հոդված 9. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
1. Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է հայտատուի հայեցողությամբ` նրա և սերտիֆիկացման մարմնի միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:
2. Համապատասխանության կամավոր հավաստման օբյեկտներն են արտադրանքը, ծառայությունները, որակի և բնապահպանական կառավարման համակարգերը, համապատասխանության գնահատման բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք, որոնց նկատմամբ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված են պահանջներ:
3. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների համապատասխանության կամավոր հավաստումը չի կարող փոխարինել այդ արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստմանը: