Գլուխ 2 · ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
Հոդված 18. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հոդված 18. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված սերտիֆիկատները (օտարերկրյա սերտիֆիկատներ), համապատասխանության նշանները, փորձարկման արձանագրությունները կարող են ճանաչվել Հայաստանի Հանրապետությունում միջազգային պայմանագրերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
(18-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-19-Ն)