Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-27-ից մինչև 2012-03-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

Հոդված 14. ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 14. ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

1. Փորձարկման լաբորատորիան իր հավատարմագրված ոլորտի սահմաններում կատարում է արտադրանքի կամ ծառայությունների փորձարկումներ կամ փորձարկումների տեսակներ, տալիս է փորձարկումների արձանագրություններ:

2. Փորձարկման լաբորատորիան պարտավոր է`

1) համապատասխանության հավաստման բնագավառում իրականացնել փորձարկումներ միայն հավատարմագրման ոլորտի շրջանակներում.

2) ապահովված լինել հավատարմագրված ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և դրանցով նախատեսված տեխնիկական միջոցներով ու ստանդարտ նմուշներով.

3) պատշաճ մակարդակի վրա պահել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգը.

4) հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում ապահովել անհրաժեշտ պայմաններ պարբերական գնահատում իրականացնելու համար.

5) ապահովել ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող համապատասխանության հավաստման արդյունքների մասին տեղեկատվության գաղտնիությունը.

6) հավատարմագրման վկայագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում անհապաղ դադարեցնել հավատարմագրման ոլորտի փորձարկումները, հավատարմագրված ոլորտի գործունեության գովազդը և ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագիրը.

7) հավատարմագրման ոլորտի գործունեության լրիվ կամ մասնակի դադարեցման դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել ազգային մարմնին.

8) սահմանել փորձարկումներին առնչվող` պատվիրատուից և այլ կողմերից բողոքների քննարկման կարգ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։