Հոդված 15. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՀԱՅՏԱՏՈՒՆ
Հոդված 15. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՀԱՅՏԱՏՈՒՆ
1. Համապատասխանության հավաստման հայտատուն`
1) համապատասխանության հավաստման նպատակով ընտրում է համապատասխանության հավաստման ձևը, սխեման և հայտ է ներկայացնում սերտիֆիկացման մարմին` սերտիֆիկացման կամ համապատասխանության հայտարարագրի վավերացման և գրանցման համար.
2) ապահովում է արտադրանքի, ծառայությունների հայտարարագրում կամ սերտիֆիկատում նշված փաստաթղթերի պահանջների պահպանումը.
3) դադարեցնում է համապատասխանության պարտադիր հավաստում անցած արտադրանքի իրացումը կամ ծառայությունների մատուցումը, եթե դրանք չեն համապատասխանում հայտարարագրում կամ սերտիֆիկատում տրված փաստաթղթերի պահանջներին.
4) տեղեկացնում է համապատասխանության հավաստման աշխատանքներն իրականացնող սերտիֆիկացման մարմնին տեխնիկական փաստաթղթերում կամ տեխնոլոգիական գործընթացում կատարված այն փոփոխությունների մասին, որոնք կարող են խախտել սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին.
5) ապահովում է սերտիֆիկացման մարմնի պաշտոնատար անձանց լիազորությունների անարգել կատարումը համապատասխանության հսկողության իրականացման ժամանակ` համաձայն սերտիֆիկացման մարմնի և հայտատուի միջև կնքված պայմանագրի.
6) իրականացնում է համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարումները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գներով:
2. Հայտատուն իրավունք ունի համապատասխանության հավաստման նպատակով հայտ ներկայացնել իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին: