Գլուխ 2 · ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
Հոդված 17. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը
Հոդված 17. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը
(վերնագիրը խմբ. 22.12.10 ՀՕ-19-Ն)
Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետություն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման վերաբերյալ ազգային մարմնին և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկատվություն են տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(17-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-19-Ն)