Հոդված 10. Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները
Հոդված 10. Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները
1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի բարձրագույն կրթություն, առնվազն տասը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և ճանաչում:
2. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
3. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի անդամ:
4. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:
5. Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ: