Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-20-ից մինչև 2019-10-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 18. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը և դադարեցումը

գործել է մինչև 2019-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 18. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը և դադարեցումը

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի՝ չորս տարի ժամկետով նշանակված անդամների, որոնց լիազորությունների ժամկետը լրանում է նրանց նշանակման օրվան հաջորդող չորրորդ տարվա նույն օրը:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) նա հրաժարականի մասին գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

3) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

4) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

5) նա մահացել է:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրելու և այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից:

4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է Հանձնաժողովը, եթե՝

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.

6) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:

5. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում օրենքով սահմանված կարգով նշանակվում է Հանձնաժողովի նոր անդամ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։