Հոդված 11. Մրցութային խորհրդի ձևավորման կարգը
Հոդված 11. Մրցութային խորհրդի ձևավորման կարգը
1. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):
2. Խորհուրդը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից Խորհրդի անդամը նշանակվում է համախոհությամբ (կոնսենսուսով):
3. Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին, Հանրային խորհրդին և Փաստաբանների պալատին՝ յուրաքանչյուրի կողմից մեկական թեկնածու առաջադրելու համար։ Հանրային խորհուրդը թեկնածու է առաջադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։
4. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը, և այն հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում: