Հոդված 12. Խորհրդի գործառույթները և գործունեության կազմակերպումը
Հոդված 12. Խորհրդի գործառույթները և գործունեության կազմակերպումը
1. Խորհուրդը՝
1) կազմակերպում և անցկացնում է Հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցույթ (մրցույթ կամ նոր մրցույթ).
2) սահմանում է՝
ա. Հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը,
բ. առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների,
գ. գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները,
դ. չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում,
ե. գնահատման և միավորների հաշվարկման կարգը.
3) համադրում է Հանձնաժողովի անդամի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի պահանջներին.
4) լուծում է գնահատման գործընթացի հետ կապված այլ հարցեր.
5) կազմում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ դրանում ներառելով Հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնների քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար մեկ թեկնածու սկզբունքով.
6) մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցերի կապակցությամբ ընդունում է որոշումներ, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու, ինչպես նաև հավելյալ տեղեկություններ ստանալու վերաբերյալ:
2. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի առնվազն չորս անդամի մասնակցության դեպքում: Նիստը վարում է Խորհրդի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը:
3. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհուրդն իր նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նստավայրում:
4. Խորհրդի նիստերն արձանագրվում են: