Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-20-ից մինչև 2019-10-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 22. Հանձնաժողովի նախագահը և անդամները

գործել է մինչև 2019-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 22. Հանձնաժողովի նախագահը և անդամները

1. Հանձնաժողովի նախագահը`

1) համակարգում է Հանձնաժողովի գործունեությունը և կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.

2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները.

3) ընդունում է հրամաններ, Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր և կնքում պայմանագրեր.

4) ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում:

2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը, իսկ հանձնարարություն տալու անհնարինության դեպքերում` Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

3. Հանձնաժողովի անդամը՝

1) համակարգում է Հանձնաժողովի գործունեության առանձին ոլորտներում աշխատանքների կատարման գործընթացը.

2) ներկայացնում է առաջարկություն Հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ.

3) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին:

4. Հանձնաժողովի անդամների միջև համակարգման ոլորտների բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։