Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-20-ից մինչև 2019-10-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 42. Եզրափակիչ և անցումային դրույթներ

գործել է մինչև 2019-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 42. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի առնվազն երեք անդամների նշանակվելուց հետո:

2. Սույն օրենքի 9-15-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:

3. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված մրցույթն առաջին անգամ անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 45 օրվա ընթացքում։

4. Ազգային ժողովը Հանձնաժողովի առաջին կազմի երեք անդամների նշանակում է վեց, իսկ երկու անդամների` չորս տարի ժամկետով` հիմք ընդունելով յուրաքանչյուր թեկնածուի համար Խորհրդի ներկայացրած պաշտոնավարման ժամկետները։

5. Հանձնաժողովի կազմավորման պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ գլուխը, բացառությամբ 38-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2017 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-96-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։