Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17.

Օրենքի 126-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ապահովագրական պորտֆելի» բառերը փոխարինել «ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Կենտրոնական բանկը կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական պորտֆելի նախատեսվող փոխանցման վերաբերյալ հայտարարություն է հրապարակում Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նշված հայտարարության մեջ նշվում է, որ հայտարարության հրապարակումից հետո՝ երկու ամսվա ընթացքում, ապահովադիրները, որոնց հետ կնքված ապահովագրության պայմանագրերը նախատեսվում է փոխանցել այլ Ընկերության, կարող են գրավոր Կենտրոնական բանկ ներկայացնել ապահովագրական պորտֆելի փոխանցման վերաբերյալ իրենց առարկությունները: Միևնույն ժամկետում փոխանցող Ընկերությունն ապահովագրական պորտֆելի նախատեսվող փոխանցման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է ուղարկում ապահովադիրներին՝ ծանուցմանը կցելով Կենտրոնական բանկի հայտարարությունը:

1.2. Կենտրոնական բանկը կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը բավարարում կամ մերժում է սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում: Ապահովադիրներից ստացած առարկությունները հիմք չեն ապահովագրական պորտֆելի փոխանցման մերժման համար, սակայն Կենտրոնական բանկը որոշմամբ անդրադառնում է նաև ապահովագրական պորտֆելի փոխանցման վերաբերյալ ապահովադիրներից ստացված առարկություններին և հիմնավորում այդ առարկությունները չընդունելու պատճառները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։