Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Ներքին աուդիտի անդամ» բառերը փոխարինել «Ներքին աուդիտի ղեկավար և անդամ» բառերով.
2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անկախ գնահատական է տալիս Ընկերության ներքին հսկողության, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգերի, Ընկերության կառավարման համակարգի և գործընթացների որակի, համարժեքության և արդյունավետության վերաբերյալ.».
3) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ներքին աուդիտի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որևէ բացասական հետևանք կամ պարտավորություն առաջացնել:»: