Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «պատասխանատու ակտուարը,» բառերից հետո լրացնել «ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձը, համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը,» բառերով.
2) 4-րդ մասի 1-ին նախադասության «ներքին աուդիտի ղեկավար ու պատասխանատու ակտուար» բառերը փոխարինել «ներքին աուդիտի ղեկավար, պատասխանատու ակտուար, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ» բառերով.
3) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընկերության կառավարման մարմինների անդամների, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի ղեկավարի, պատասխանատու ակտուարի, ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց պաշտոնները թափուր մնալու դեպքում Ընկերությունը պարտավոր է 90-օրյա ժամկետում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով նշանակել կառավարման մարմինների անդամներ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար, պատասխանատու ակտուար, ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձանց:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության ներքին հսկողության համակարգի նվազագույն պահանջներ:»: