Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19.

Օրենքի 138-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներից՝ արտահերթ՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ կետերով սահմանված հերթականությամբ:

Եթե ապահովագրության պայմանագրերից բխող պահանջների արժեքը գերազանցում է Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունը, ապա գերազանցող մասը բավարարվում է սույն հոդվածով՝ ապահովագրության պայմանագրերից բխող համապատասխան պահանջների բավարարման համար նախատեսված հերթում: Եթե Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունն է գերազանցում պահանջների արժեքը, ապա գերազանցող մասը ընդգրկվում է լուծարային միջոցների կազմում և օգտագործվում է օրենքով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընկերության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ.

1) առաջին՝ լուծարային հանձնաժողովի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.

2) երկրորդ՝ պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

3) երրորդ՝ պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ.

4) չորրորդ՝ կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

5) հինգերորդ` կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ.

6) վեցերորդ` վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող՝ անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

7) յոթերորդ՝ վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջները.

8) ութերորդ՝ առաջինից յոթերորդ հերթերում չընդգրկված ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները.

9) իններորդ՝ առաջինից ութերորդ, տասներորդ-տասներկուերորդ հերթերում չընդգրկված այլ պահանջներ.

10) տասներորդ` պետական բյուջեի և համայնքային բյուջեների նկատմամբ Ընկերության պարտավորությունները.

11) տասնմեկերորդ՝ ստորադաս փոխառություններից բխող պահանջները.

12) տասներկուերորդ՝ Ընկերության մասնակիցների պահանջները:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Ընկերության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդից իններորդ և տասնմեկերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում Ընկերության մասնակիցները և Ընկերության հետ փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ Ընկերության պարտավորությունները բավարարվում են տասներկուերորդ հերթում:».

4) 9-րդ մասի «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-8-րդ կետերում» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։