Անցնել բովանդակությանը

Հոդված 36.2. Համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36.2. Համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը

1. Ընկերության համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը՝

ա) ապահովում է Ընկերության և Ընկերության աշխատակիցների գործունեության համապատասխանությունը օրենքների, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին.

բ) ապահովում է Ընկերությունում պատասխանատու վարվելակերպի ձևավորումն ու պահպանումը.

գ) գնահատում է Ընկերության գործունեության վրա օրենքների և այլ իրավական ակտերի հնարավոր փոփոխությունների ազդեցությունը և դրա հետ կապված հնարավոր ռիսկերը.

դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխանության ապահովմանն առնչվող այլ գործառույթներ:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության համապատասխանության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։