Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին և 36.2-րդ հոդվածներով.
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին և 36.2-րդ հոդվածներով.
«Հոդված 36.1. Ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը
1. Ընկերության ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը՝
ա) բացահայտում, գնահատում է Ընկերության գործունեությանը բնորոշ ռիսկերը, տալիս է Ընկերության ռիսկի ընդհանուր նկարագիրը.
բ) հսկողություն և մոնիտորինգ է իրականացնում բացահայտված ռիսկերի նկատմամբ, ապահովում է դրանց արդյունավետ կառավարումը.
գ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ընկերության ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ռիսկի ընդունելի սահմանաչափը, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունները, խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ խորհուրդ և գործադիր մարմին հաշվետվություն է ներկայացնում Ընկերության ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ.
դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարմանն առնչվող այլ գործառույթներ:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության ռիսկերի կառավարման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ: