Հոդված 1
Հոդված 1.
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 5-րդ կետը «Ընկերության» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով.
«28) համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն՝ Ընկերությունը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե այդ ընկերության ֆինանսական վիճակի վատթարացումը կամ անվճարունակությունը կամ սնանկացումը կամ լուծարումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա:
Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա ունեցած էական բացասական ազդեցությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով տվյալ Ընկերության մեծությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հետ փոխկապվածությունը, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների փոխարինելիությունը, Ընկերության կողմից իրականացվող գործառնությունների բնույթը, բարդությունը և (կամ) ռիսկայնությունը: Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով սույն կետով սահմանված չափանիշները, սահմանում է Ընկերությունները համակարգային նշանակություն ունեցող համարելու կարգը»: