Հոդված 12. Օրենքի 69-րդ հոդվածում՝
Հոդված 12. Օրենքի 69-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Ընկերությունը պարտավոր է ձևավորել հետևյալ տեխնիկական պահուստները» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկը կարող է սահմանել հետևյալ տեխնիկական պահուստները» բառերով.
2) 3-րդ մասի «Բացի սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահուստներից» բառերը փոխարինել «Բացի Կենտրոնական բանկի կողմից սահմանված տեխնիկական պահուստներից» բառերով.
3) 4-րդ մասի «Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահուստների» բառերը փոխարինել «Տեխնիկական պահուստների» բառերով, իսկ «ըստ ապահովագրության տեսակների» բառերը՝ «ըստ ապահովագրության ձևերի, տեսակների» բառերով.
4) 5-րդ մասի «միևնույն տեսակի» բառերը փոխարինել «միևնույն ձևի, տեսակի» բառերով: