Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15.

Օրենքի 80-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Կենտրոնական բանկը կարող է պահանջել Ընկերությունից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում օտարել այլ անձի կանոնադրական կապիտալում սույն հոդվածով սահմանված կարգով ձեռք բերված իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է չհիմնավորված ռիսկեր առաջացնել Ընկերության համար և (կամ) վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը և (կամ) խոչընդոտել Ընկերության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ ընկերության ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերից առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն մասով սահմանված ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով:».

2) 7-րդ մասի վերջին պարբերության «Սույն մասով սահմանված ժամկետում Ընկերության կողմից հիշյալ մասնակցությունը չօտարվելու դեպքում,» բառերը փոխարինել «Սույն մասով, ինչպես նաև սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված ժամկետներում Ընկերության կողմից համապատասխան մասնակցությունը չօտարվելու դեպքում» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։