Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Միևնույն ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ինչպես նաև համատեղ ապրող կամ միևնույն տնտեսություն վարող հետևյալ անձինք՝ ծնողները, տատը, պապը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրը ու նրանց ամուսինները և 18 տարին լրացած նրանց զավակները, ամուսնու ծնողները, ամուսնու` 18 տարին լրացած զավակը: Անձինք համարվում են միևնույն տնտեսություն վարող, եթե նրանցից մեկի ֆինանսական վիճակի վատթարացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մյուսի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ նրանցից մեկի եկամուտը կամ ֆինանսական այլ միջոցները օգտագործվում են կամ կարող են օգտագործվել համատեղ ծախսերի կամ մյուսի ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Կենտրոնական բանկը կարող է սահմանել միևնույն տնտեսություն վարելու չափանիշներ:»: