Հոդված 7
Հոդված 7.
Հարկվող օբյեկտը
Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները`
ա) առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ խանութների, կրպակների (տաղավարների) առևտրական գործունեություն).
ա.1) առևտրի իրականացման վայրերում գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեություն).
բ) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը.
գ) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
գ.1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.
դ) ավտոտրանսպորտային գործունեությունը.
ե) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
է) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
ը) բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեությունը.
թ) ավտոկանգառների գործունեությունը.
ժ) արդյունագործական ձկնորսության գործունեությունը.
ժա) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
ժգ) խաղատների գործունեության կազմակերպումը.
ժդ) շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
ժդ.1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.
ժե) համակարգչային խաղերի կազմակերպումը.
ժզ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
ժէ) վիճակախաղերի կազմակերպում.
ժը) բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.
ժթ) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.
ի) բիլիարդ խաղի կազմակերպումը:
Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իրականացվող սույն հոդվածի «գ», «ե», «թ», «ժե», «ժը», «ի» ենթակետերով սահմանված գործունեության տեսակները կարող են համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու դեպքում` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը մինչև 2010 թվականի մայիսի 1-ը, հարկ վճարողի գրավոր դիմումի համաձայն, կարող է համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` սույն մասով սահմանված պահանջների ապահովման դեպքում: Հարկման ընդհանուր կարգը կիրառվում է, եթե հարկ վճարողի կողմից շահագործվող գազալցման (գազալիցքավորման) բոլոր կայաններում (կետերում), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա է (են) լիցքավորման բաշխիչ աշտարակ (աշտարակներ), կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պաշարային հանգույցից անմիջապես հետո տեղադրված են ճնշման կարգավորիչ (կարգավորիչներ) և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կապարակնքված գազի ծախսաչափ (ծախսաչափեր): Սույն պարբերությունում նշված դեպքում գրավոր դիմումի համաձայն այդ գործունեության մասով հարկ վճարողը համարվում է ընդհանուր կարգով հարկ վճարող` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:
Լիցքավորման բաշխիչ աշտարակի և գազի ծախսաչափի տվյալները (ներառյալ` սահմանված կարգով իրականացված չափագրման տվյալները) հիմք են հանդիսանում գազի իրացման ծավալների հաշվառման համար:
(7-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, 14.12.01 ՀՕ-277, խմբ., լրաց. 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-52-Ն, փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն, խմբ., լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն)
(7-րդ հոդվածի «ա», «ա.1» և «բ» ենթակետերը համաձայն 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքի` ուժը կկորցնեն 01.01.2010թ.)
(7-րդ հոդվածի «ժթ» ենթակետը համաձայն 26.12.08 ՀՕ-240-Ն օրենքի` ուժը կկորցնի 01.05.10թ.)