Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-02-01-ից մինչև 2009-08-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-08-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 25

գործել է մինչև 2009-08-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 25.

Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար խանութի, կրպակի (տաղավարի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

ա) Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի հողատարածքի և Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածի (Վաղարշապատի խճուղու և օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերի) համար 1.0-ից 2.75-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) մարզկենտրոնների համար 1.2-ից 1.5-ի շրջանակներում, որը տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

գ) Աբովյան և Վաղարշապատ քաղաքների համար 1.0-ից 1.2-ի շրջանակներում, որը տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

դ) Չարենցավան քաղաքի համար 0.8.

ե) մարզերի համար (բացի մարզկենտրոններից, Աբովյան, Վաղարշապատ և Չարենցավան քաղաքներից) 1.0.

զ) գյուղական վայրերի, ինչպես նաև աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի համար 0.5:

Աղետի գոտում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գտնվող գյուղերի համար կիրառվում է լրացուցիչ 0.8 ուղղիչ գործակից:

Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ուղղիչ գործակիցներ սահմանելը կիրառվում են այդ ենթակետերում նշված առավելագույն գործակիցները:

2. Հաշվետու եռամսյակի արդյունքներով խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ կիրառվում են հետևյալ ուղղիչ գործակիցները`

ա) օրենքով ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքատեսակների վաճառքից ստացված հասույթը 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում 0.7.

բ) առանց մաքսային մարմիններում ավելացված արժեքի հարկը վճարելու վճարողի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում 1.4:

3. Բացառապես նկուղային հարկերում տեղադրված խանութների, կրպակների (տաղավարների) համար լրացուցիչ կիրառվում է 0.8 ուղղիչ գործակից:

4. (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-277)

(25-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277)

(2-րդ գլուխը համաձայն 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքի` ուժը կկորցնի 01.01.2010թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։