Հոդված 59.3
Հոդված 59.3.
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 1,500,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ, բայց ոչ պակաս ամսվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:
(59.3-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-240-Ն)