Գլուխ 15 · ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 83
Հոդված 83.
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճար վճարողները
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
1. Վճարողներ են համարվում շահումով խաղային ավտոմատներ շահագործողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում հեռուստատեսության միջոցով լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր շահագործողների վրա` հեռուստատեսության միջոցով նման սարքերի շահագործման գործունեության մասով:
(83-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)