Գլուխ 8 · ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 52
Հոդված 52.
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով`
ա) ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
բ) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը.
գ) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը: