Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-02-01-ից մինչև 2009-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2.1 · (գլուխը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն)

Հոդված 25.1. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

գործել է մինչև 2009-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 25.1. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում առևտրի իրականացման վայրերում գտնվող` Երևան քաղաքում՝ 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող տաղավարների, կրպակների և այլ վաճառատեղերի (բացառությամբ խանութների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝

ա) այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 2100,0 հազար դրամը (սահմանային չափը), իսկ ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 14600,0 հազար դրամը (սահմանային չափը), ընդ որում, նշված չափը վերաբերում է հարկ վճարողի բոլոր կրպակների, տաղավարների և այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող գործունեությունից ստացված շրջանառության ընդհանուր գումարին.

բ) սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող հարկ վճարողների վրա՝ գործունեության այդ մասով.

գ) առևտրի իրականացման վայրում գյուղատնտեսական արտադրանքի վաճառք իրականացնող քաղաքացիների վրա.

դ) առևտրի իրականացման վայրում սեփականության իրավունքով իրենց պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրեր վաճառող քաղաքացիների վրա:

(25.1-ին հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։