Գլուխ 9.1 · (Գլուխը լրաց. 14.12.01 ՀՕ-277)
Հոդված 59.3
Հոդված 59.3.
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 1,500,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ, բայց ոչ պակաս ամսվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը:
(59.3-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն)