Գլուխ 9 · ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 58.1. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հոդված 58.1. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
ա) Երևան քաղաքի համար` 1.2,
բ) Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերի համար` 1.0,
գ) այլ վայրերում գտնվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերի համար` 0.8:
(58.1-ին հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն)