Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-08-05-ից մինչև 2006-08-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 20 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Հոդված 138. Վճռի հրապարակումը

գործել է մինչև 2006-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 138. Վճռի հրապարակումը

1. Վճիռը կայացնելուց անմիջապես հետո նախագահողը դատական նիստում հրապարակում է վճռի եզրափակիչ մասը և հայտարարում, թե գործին մասնակցող անձինք երբ կարող են ծանոթանալ վճռի բնագրին:

Վճռի` հրապարակման ենթակա եզրափակիչ մասը և վճռի բնագիրը կազմում ու ստորագրում է դատական նիստը նախագահողը:

2. Վճռի բնագրի կազմելը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով, իսկ բացառիկ դեպքերում, առանձնապես բարդ գործերով` ոչ ավելի, քան յոթ օրով:

3. Նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը:

(138-րդ հոդվածը խմբ. 18.02.04 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։