Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2009-01-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 14. Դատավորի անփոփոխելիությունը

գործել է մինչև 2009-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Դատավորի անփոփոխելիությունը

1. Դատավորն անփոփոխելի է:

2. Դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները, որի պաշտոնավարման տարիքը լրացել է, դադարում են իր 65 տարին լրանալու հաջորդ օրը:

3. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատավորների ինքնաբացարկները բավարարելու կամ այլ պատճառներով առաջացած դատավորների թվի անբավարարության հետևանքով, վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ նույն ատյանի դատավորը կարող է մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել այդ դատարան կամ վճռաբեկ դատարանի այլ պալատ` իր հիմնական լիազորությունների իրականացման կասեցմամբ կամ առանց դրա: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, երբ դատավորի վարույթում գտնվող գործի քննությունը չի ավարտվել մինչև համապատասխան գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

4. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատավորների ինքնաբացարկները բավարարելու կամ այլ պատճառներով առաջացած դատավորների թվի անբավարարության հետևանքով, վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դատավորը (նույն կամ վերադաս ատյանի) կարող է գործուղվել այդ դատարան:

5. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում քննվող գործերի ծավալը փոքր է տվյալ դատարանում աշխատող դատավորների թվի համեմատ, այդ դատարանի դատավորը կարող է վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել այլ դատարան` իր հիմնական լիազորությունների իրականացման կասեցմամբ: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, երբ դատավորի վարույթում գտնվող գործի քննությունը չի ավարտվել մինչև համապատասխան գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

6. Դատարանում դատավորների թվի կրճատման դեպքում տվյալ դատարանում իրենց պաշտոնավարումը շարունակելու նախապատվությունը նախ տրվում է դատարանի նախագահին և այնուհետև տարիքով ավագ դատավորներին: Կրճատված դատավորների լիազորությունները չեն դադարեցվում, և նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Այդ դատավորների կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձ և հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

7. Եթե օրենքով նախատեսվում է դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացում, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը և հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում սույն օրենսգրքով սահմանված կարգով դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում` հավելավճարները (բացի դատարանի նախագահի պաշտոնի համար տրվող հավելավճարներից), պահպանվում են, իսկ դատավորների աշխատավարձերի ավելացման դեպքում այդ աշխատավարձը համամասնորեն աճում է:

(14-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-281-Ն)

(14-րդ հոդվածի 3-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության շրջանակներում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի 2-րդ մասի, 18 հոդվածի 1-ին մասի, 55 հոդվածի 11-րդ մասի և 95 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր 02.12.2008 ՍԴՈ-782 որոշմամբ)

(«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի հիմքերով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը 02.12.2008 ՍԴՈ-782 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։